Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իմքայլականներն առաջարկում են դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները փոփոխել (տեսանյութ)

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արթուր Դավթյանն ու Աննա Կոստանյանն առաջարկում են Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարել, մասնավորապես՝ դատավորի թեկնածուի հավակնորդին ներկայացվող պահանջները փոփոխել։

«Գործող օրենքով դատավորի թեկնածուի հավակնորդ կարող է լինել մասնագիտությամբ իրավաբան, որն ունի թե՛ բակալավրի, թե՛ մագիստրոսի որակավորման աստիճան։ Մենք չենք փոխում այս կարգավորումը, ուղղակի ավելացնում ենք այն կարգավորումը, որ դատավորի թեկնածուի հավակնորդը պետք է ունենա իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան և մասնագիտական աշխատանքի առնվազն տասը տարվա փորձառություն»,- պարզաբանեց Արթուր Դավթյանը։

Կառավարությունը նախագծին բացասական եզրակացություն է տվել։