Խոցելի ոլորտի տնտեսվարողներին օժանդակելու ի՞նչ քայլեր է անում կառավարությունը․ Թանդիլյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-Կառավարություն հարցուպատասխանին, «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը գործադիրից հետաքրքրվեց, թե ի՞նչ են պատրաստվում անել, որպեսզի խոցելի ոլորտի գործող տնտեսվարողներին օժանդակեն, արդյոք Կառավարության կողմից բիզնեսին 0 տոկոսադրույքով վարկերի տրամադրման ծրագրում այդ խոցելի տնտեսվարողները կընդգրկվե՞ն։
Մանե Թանդիլյանը մանրամասնեց, որ խոսքը տուրիստական ընկերությունների, հանրային սննդի օբյեկտների և այլ տնտեսական գործունեություն ծավալողների մասին է։
Նշենք, որ գործադիրը նախատեսում է վարկեր տրամադրել այն ռեզիդենտ մասնավոր առևտրային կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին, (բացառությամբ՝ բանկերի, վարկային կազմակերպությունների, գրավատների և ապահովագրական ընկերությունների), որոնք առևտրային գործունեություն են ծավալել ՀՀ տարածքում առնվազն վերջին մեկ տարվա ընթացքում և ունեն բարվոք վարկային և հարկային պատմություն:
Մանրամասները՝ տեսանյութում։