Տնտեսական գործունեության սահմանափակումների հետ կապված հնարավոր է որոշակի փոփոխություններ իրականացվեն. Վարոս Սիմոնյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրեկ ուժի մեջ մտած պարետի որոշմամբ հաստատված տնտեսական գործունեության սահմանափակումներն այսօր կայանալիք քննարկումների արդյունքում որոշակի փոփոխությունների կենթարկվեն. այս մասին իր ելույթում նշեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Վարոս Սիմոյանը տեղեկացրեց, որ Կառավարության թեժ գծին ուղղված մեծաքանակ հարցերն ուսումնասիրելով, առանձնացվել է տնտեսական գործունեության սահմանափակումների հետ կապված 6 խնդիր, որոնք հաշվի կառնվեն այսօրվա քննարկումների ժամանակ:
«Հնարավոր է՝ քննարկումների ժամանակ տեղի ունենան նոր խստացումներ կամ թուլացումներ, այսինքն՝ նոր տնտեսական գործունեության դասակարգիչներ կարող են բացվել կամ փակվել, այդ ամենը կապված է լինելու իրավիճակից: Օրինակ՝ եթե թաղման արարողություններն արգելված չի, անհրաժեշտությունից ելնելով հնարավոր է, որ դագաղների արտադրության գործուեությունը չսահմանափակվի: Բոլոր տեսակի հարցերը կապված են մեկը մյուսի հետ: Օրինակ՝ եթե արգելված չէ հեռահար առցանց աշխատելը, միևնույն ժամանակ հարց է առաջանում դրա տեխնիկական սպասարկման իրականացումը»:
Վարոս Սիմոնյանը նշեց, որ ապրանքների արտահանման, մասնավորապես՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ունենք պարետի առանձին որոշում, որը կարգավորվում է և հնարավոր է տնտեսվարողների հետագա աշխատանքի արդյունքում որոշակի փոփոխություն և լրացումներ լինեն:
«Ա1+»-ի հարցին, թե դոլարի բարձրացումը, ռուբլու և դրամի արժեզրկումը ինչպե՞ս կարող է անդրադառնալ մեր տնտեսության վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ առևտրի հիմնական շուկան Ռուսաստանի Դաշնությունն է.
Վարոս Սիմոնյանը պատասխանեց, որ հարցի կապակցությամբ Կառավարությունում և նախարարությունում քննարկումներ են տեղի ունենում՝ « Նոր զարգացումները, որոնք ծագում են դոլարի և ռուբլու փոխհարաբերության և նաև նավթի գնի իջեցման հետ ամբողջ գործոնները հաշվի են առնվելու»: