A
A
Փոխվարչապետը ներկայացրեց կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարության նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձավ կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագրի նախագծին։
Փոխվարչապետը նշեց դերերը, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել. սպառման դեֆորմացման պարագայում որոշակի լիկվիդայնացման անկում կա, և պետք է ունենալ գործողությունների պլան դրանք չեզոքացնելու համար, սոցիալապես անապահով և խոցելի խմբերի անվտանգության ապահովումը կարևորագույն է, ամբողջ աշխահում առողջապահական համակարգի լրազինումը և վերազինումը, պետական պահուստների (գույքային, դեղորայքային, հումքային սննդային պաշարների) կառավարման համակարգի ձևավորում, նոր ֆինանսական մոդելի ձևավորում։
«Բաց ենք նաև ծրագիրը լրացնելու, լրամշակելու, փոփոխելու, հավելելու աշխատանքներում», - ընդգծեց փոխվարչապետը։