Համաճարակի սոցիալ-տնտեսական հետևանքներն ավելի ավերիչ կլինեն. Խոսրով Հարությունյան / մաս 1 (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը տեսակապի միջոցով «Ա1+»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ եթե իշխանությունները հենց սկզբից` մինչև մարտի 1-ը մեկուսացնեին ու ստուգեին վարակի տեսակետից վտանգավոր երկրներից Հայաստան ժամանողներին, նոր կորոնավիրուսի տարածման ծավալները մեզ մոտ այսքան չէին լինի: Այնուամենայնիվ, նա գտնում է, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակում անելիք ունի ոչ միայն կառավարությունը` որպես իրավիճակի հիմնական պատասխանատու, այլև մենք` քաղաքացիներս, մեր վարքագծով: Այնպես որ ինքնամեկուսացումը պետք է լինի վարակի կանխարգելման հիմնական տարբերակը: «Այնուամենայնիվ համոզված եմ, որ իշխանություններին ու մեզ կհաջողվի հաղթահարել»,- ասում է նա:
Խ. Հարությունյանը նաև նշեց, որ նոր կորոնավիրուսի համաճարակի առաջացրած սոցիալական արհավիրքներն անհամեմատելի են՝ առողջապահական խնդիրների համեմատ: Եվ որ համաշխարհային տնտեսության ստացած հարվածների հետևանքներն անհամեմատ ավերիչ կլինեն:
«Բոլորն են փաստում, որ մարդկությունը կանգնած է այնպիսի ճգնաժամի առաջ, որը անհամեմատելի է 2008-2010թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամի հետ: Այդ պատճառով համարժեք քայլեր, գուցե ոչ ստանդարտ քայլեր են պետք, քանի որ իրավիճակը ստանդարտ չէ»,- հավելեց նա: