Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Տնտեսություն

Կարծում եմ, վարչապետը ցանկալին ներկայացնում է որպես իրականություն. Խոսրով Հարությունյան./Մաս 2 (տեսանյութ)

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը զարմացած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն լավատեսությամբ, թե նոր կորոնավիրուսի բռնկման պատճառով սպասվող գլոբալ տնտեսական ճգնաժամի արդյունքում աշխարհը կունենա սպառման դեֆիցիտ, կառաջանա առաջարկի մեծ հնարավորություն, և Հայաստանը կարող է լցնել այդ շուկաները:

«Ես կարծում եմ, որ վարչապետը ցանկալին ներկայացնում է որպես իրականություն, կամ ինչ-որ մեկը նրան ճիշտ չի հուշել»,- ասում է նա:

Խ.Հարությունյանի ներկայացմամբ վարչապետի ակնկալիքները կարդարանային, եթե կառավարությունը լուծած լիներ մի շատ կարևոր խնդիր` տնտեսության պոտենցյալի խնդիրը:

«Բայց մենք, ցավոք սրտի, վերջին երկու տարիների ընթացքում չենք ավելացրել մեր տնտեսական պոտենցյալը: Եվ դրանով էր պայմանավորված այն հանգամանքը, որ մենք 2019 թվականը փակեցինք 7-7,5  տոկոս ՀՆԱ աճով, բայց 2020թ. պլանավորեցինք 4,9 աճ: Ինչու: Որովհետև մենք շատ լավ գիտակցում էինք, որ անցած մեկ-երկու տարիների ընթացքում չենք ներգրավել այն ներդրումներ, որոնք կարող էին գեներացնել նոր տնտեսական կարողությունները»,- նշում է նախկին վարչապետը:

Խ.Հարությունյանը նաև հավելում է, թե ճգնաժամային այս պայմաններում, երբ բոլոր երկրները փակել են իրենց սահմանները և արտահանում-ներկրումը նվազագույնի են հասցրել, ՀՀ կառավարությունը պետք է մտածի Գյուղատնտեսության նախարարությունը բացելու մասին: Այս պայմաններում սննդամթերքի պաշարները ապահովելու համար պետք է ավելացնել գյուղատնտեսական ապրանքների մշակումը, արտադրությունը և վերամշակումը: Իսկ դա համակարգելու համար այդ գերատեսչության գոյությունն անհրաժեշտ է:

 

Մանրամասները`  տեսանյութում