A
A
Տոնելու են Զորավարի հոբելյանը
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 25-ին լրանում է հայ ֆիդայապետ Ազգային hերոս Անդրանիկ Օզանյանի ծննդյան 145-ամյակը: Անդրանիկ Օզանյանը ծնվել է 1865 թվականին` Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում:
«Սասուն-Տարոն» հասարակական կազմակերպությունը Անդրանիկի ծննդյան 145 ամյակին նվիրված միջոցառումներ է անցկացնելու է Երեւանում:
Փետրվարի 25-ին ժամը 12.00-ին Եռաբլուրում տեղի կունենա հիշատակման արարողություն, իսկ նույն օրը ժամը 19.00-ին` հանդիսավոր երեկո Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում:
Հանդիսավոր երեկոյին կմասնակցեն երգիչներ Արսեն Գրիգորյանը` Մրրո, Արսեն Գրիգորյանը` Ասո, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Լեյլա Սարիբեկյանը, Աննա Մայիլյանը, «Ակունք» ազգագրական համույթը և այլք: