Նախագիծն ուշացած է․այն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան լուծումներ տալիս․ ԲՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանի դիտարկմամբ՝ համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքներին միջամտելու վերաբերյալ նախագիծն ուշացած է։
Խորհրդարանում նախագծի քննարկմանն Արման Աբովյանն ասաց՝ եթե նախագիծը լիներ այն ժամանակ, երբ Հայաստանում նոր էր տարածվել կորոնավիրուսը, ապա հասկանալի կլիներ նման առաջարկը։
«Նախագիծն ավելի շատ հարցեր է առաջացնում, քան տալիս է լուծումներ։ Ըստ իս՝ այսպիսի օրինագիծն ուշացած է, եթե մենք այս մեխանիզմով ինչ-որ բան էինք ուզում փորձել կիրառել, որ շրջանակ պարզեինք, ապա դա պետք է արվեր ի սկզբանե, երբ որ վիրուսի տարածումն այսքան չէր»,- ասաց նա։
Ըստ Աբովյանի՝ նախագծի նպատակը պարզ է, բայց իրագործման մեխանիզմները անհասկանալի են, թե ինչ էֆֆեկտ է տալու, ինչպես է կիրառվելու և այլն։