A
A
«Ռապիդ թեստերով 2 պատգամավորի մոտ դրական էր եղել, բայց ՊՇՌ թեստերը բացասական են ցույց տվել» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ ԱԺ նիստերի դահլիճում։ Արարատ Միրզոյանն ասաց, որ մարտի 31-ին Արցախում նախագահական և խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամները նախապես ստուգվել են Ռապիդ թեստերով։
Ըստ այդ թեստի արդյունքների՝ 2 պատգամավորի մոտ թեստի պատասխանը դրական է եղել, որից հետո այդ պատգամավորները կրկնակի ՊՇՌ թեստավորվում են անցել, որոնց պատասխանները բացասական են եղել։
«Գիշերը Առողջապահության նախարարն ինձ տեղեկացրել է, որ կրկնակի թեստավորման արդյունքները բացասական են եղել»,- ընդգծեց ԱԺ նախագահը։