A
A
ՖԻԴԵ-ն նոր կոչում է շնորհել 16-ամյա շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանին
Աջակցիր «Ա1+»-ինՇախմատի միջազգային ֆեդերացիան Հայաստանը ներկայացնող 16-ամյա շախմատիստուհի Մարիամ Մկրտչյանին շնորհել է ՖԻԴԵ-ի կանանց վարպետի կոչում: Այդ մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Մարիամ Մկրտչյանի մարզիչն է Արարատ Սանթրյանը: Հայաստանը ներկայացնող 76 շախմատիստուհիների մեջ նա իր վարկանիշով զբաղեցնում է 14-րդ տեղը:
Հավելենք, որ այդ աղյուսակը գլխավորում է Էլինա Դանիելյանը, որն ընդամենը երկու վարկանիշային միավորով է գերազանցում վերջերս գրոյսմաստերի կոչում ստացած Աննա Սարգսյանին: