Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ԱԺ-ն չընդունեց անձնական տվյալներին միջամտություն ենթադրող նախագծերի փաթեթը (տեսանյութ)

Խորհրդարանն երկրորդ ընթերցմամբ՝ 65 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց Կառավարության ներկայացրած «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է համաճարակով պայմանավորված արտակարգ դրության ժամանակ միջամտություն իրականացնել անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության տվյալներին։

Մինչ քվեարկությունը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց   չեն մասնակցելու  և հորդորեց  «Բարգավաճ Հայաստաին» նույնպես չմասնակցել։

«Իմ  քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթն Մակունցն էլ ընդդիամդիրներին կոչ արեց կողմ քվեարկել։

Քվեարկությունից հետո, Լիլիթն Մակունց ասաց, թե ընդդիմադիրների կրավորական կեցվածքը նպաստում է, որպեսզի բուժհամակարգը պարալիզացվի։