Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ տապալված նախագիծը կրկին ԱԺ մտնի (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադարձավ նաև այսօր ԱԺ-ում  անձնական տվյալներին միջամտություն ենթադրող նախագծերի փաթեթի չընդունմանը։ Նա տեղեկացրեց, որ այժմ այլ տարբերակ են փնտրում, որով կկարողանան այդ օրինագիծը որոշ փոփոխություններով կրկին խորհրդարանին ներկայացնել։  

«Այդ նախագծի իմաստը հետևյալն է՝ երբ քաղաքացու մոտ կարձանագրվի դրական դեպք, մենք կփորձենք հասկանալ,  թե ինքը որտեղից է վարակվել կամ վարակված անձը ում հետ է շփվել, և այդ երկու կատեգորիաների մարդկանց կմեկուսացնենք հիվանդության հետագա տարածումը կանխելու համար։ Հիմա մենք ունենք իրավիճակ, երբ այդքան էլ վստահ չենք, թե քաղաքացին ումից է վարակվել ու ում հետ է շփվել,- նշեց վարչապետը ու հավելեց,- Մենք հաճույքով չէ, որ այս սահմանափակումներն անում ենք։ Հակառակը՝ մեծագույն տհաճությամբ ենք անում սա։ Բայց մենք հասկանում ենք, որ առանց այս միջոցների կիրառման իրավիճակի հետագա զարգացումը կարող է շատ ավելի անկանխատեսելի դառնալ»։