Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Անկախության սերնդի զինվորները դարձան սխրանքների հեղինակներ․ վարչապետ (տեսանյութ)

Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ սկսեցին գործադիրի նիստը՝ այդ կերպ հարգանքի տուրք մատուցելով 2016թ․-ի ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված զինվորների ու սպաների հիշատակին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմամբ՝ քառօրյա պատերազմը տվեց ամենակարևոր հարցի պատասխանը, թե անկախության սերունդը որքանո՞վ է ի վիճակի պաշտպանել սեփական հայրենիքի անվտանգությունն ու ինքնիշխանությունը։

Ըստ վարչապետի՝ պատասխանը պերճախոս կերպով տրվեց։

«Անկախության սերնդի զինվորները և ոչ միայն նրանք՝ դարձան անօրինակ սխրանքների հեղինակներ, սրանով ի վերջո պատասխանելով հարցերից ամենակարևորին։ Հայաստանը, Արցախը, ու առհասարակ հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ արցախյան ազատամարտի առաջին սերնդի մեր ներկայացուցիչներին՝ հայրենիքի պաշտպաններին եկել է համալրելու նոր սերունդը, որը նույնքան վճռական պատրաստ է կանգնել սեփական հայրենիքի պաշտպանության դիրքերում։ Կարծում եմ՝ սա այլևս կասկածի տակ չէ»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը։