Բացել լրահոսը Փակել լրահոսը
2014_shopping_supermarket_2_747060198
A A
Պաշտոնական

Ո՞ր ապրանքների շրջանում է գնի բարձրացում եղել

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հրապարակում է Արարատի, Շիրակի և Տավուշի մարզերի  խոշոր համայնքների մի շարք առևտրային կետերում իրականացված մոնիտորինգի արդյունքները հացի, ալյուրի, շաքարավազի, ոլոռի, հնդկաձավարի, բրնձի, ձեթի գների վերաբերյալ:

Համաձայն ներկայացված տվյալների՝ ապրանքատեսակների մեծ մասի գծով գները դիտարկվող ժամանակահատվածում ընդհանուր առմամբ կայուն են եղել:  Հիմնականում գների բարձրացում արձանագրվել է հնդկաձավարի գծով՝ 100-320 դրամի չափով: Առանձին դեպքերում գների ավելի փոքր բարձրացում տեղի է ունեցել բրնձի, ոլոռի, շաքարավազի շուկայում:

Դիտարկված ապրանքատեսակներից որևէ մեկի գծով գների բարձրացում չի արձանագրվել  Արարատի մարզի Արտաշատ և Շիրակի մարզի Արթիկ համայնքներում ուսումնասիրված առևտրի կետերում: Արարատի մարզի Մասիս համայնքում 1 լիտր ձեթի գինը նվազել է 30 դրամով:


ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության 

պետական հանձնաժողով