A
A
«MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան Քաջարան-Մեղրի ճանապարհին կողաշրջվել է
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 6-ին, ժամը 14:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Մեղրի ավտոճանապարհի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բեռնատարը կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք: Այս մասին հայտնում են ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել Է, որ «MAN» մակնիշի ավտոմեքենան (Արսեն Թ., ծնված 1971 թ.) կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով տեղափոխվել է Քաջարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: