Բացել լրահոսը Փակել լրահոսը
92316674_2450495188588220_6326116978784206848_n
A A
Պաշտոնական

ՌԴ կառավարությունից ստացվել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք․ Տիգրան Ավինյան

Պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Սիրելի՛ հայրենակիցներ,

«Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ 14 օր կլինեն կարանտինի ռեժիմի մեջ:

Տեղեկացնեմ նաև, որ րոպեներ առաջ «Red Wings» ավիաընկերությունը ՌԴ կառավարությունից ստացել է թույլտվություն իրականացնելու ևս մեկ թռիչք, որի մանրամասները կհայտնվեն հավելյալ: