Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+federer
A A
Սպորտ

Ռոջեր Ֆեդերերն անգամ տանը բարձր վարպետություն է ցուցադրում

Աշխարհի 4-րդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը նոր մարտահրավեր է ներկայացրել իր թվիթերյան էջում: Այս անգամ շվեյցարացի թենիսիստը մոտ տարածությունից արագ տեմպով ետ է մղում պատից անդրադարձող գնդակը: Ինչպես միշտ, թենիսիստն աչքի է ընկել իր բարձր վարպետությամբ:

Նոր մարտահրավերը դուր է եկել թենիսի սիրահարներին, որոնք իրենց հերթին տեսահոլովակներ են պատրաստել, որոնցից մի քանիսը Ռոջեր Ֆեդերերը տեղադրել է իր թվիթերում: Իսկ ահա պրոֆեսիոնալ մյուս թենիսիստները դեռևս չեն արձագանքել իրենց ուժեղ մրցակցին:

Հիշեցնենք, որ թենիսի մրցաշարարերը չեղարկվել են մինչև հուլիսի 11-ը, իսկ Ֆրանսիայի բաց առաջնությունը տեղափոխվել է սեպտեմբերի վերջ: