Վարդան Բադալյանի «անձնագիրը»
Աջակցիր «Ա1+»-ինՓետրվարի 26-ին Երեւանում տեղի ունեցավ երգիչ Վարդան Բադալյանի «Հոգու լույս» ձայնասկավառակի շնորհանդեսը: Այն երգչի անդրանիկ ձայնասկավառակն է:
«Ձայնասկավառակում ընդգրկված են տարբեր հեղինակների տասնհինգ երգեր: Համագործակցել եմ Մանե Հակոբյանի, Ռիչարդ Մադլինյանի, Արման Ղազարյանի, Վաչե Ավեյանի և այլ հեղինակների հետ: Ձայնասկավառակը էստրադային ոճում է: Գործիքավորումները հիմնականում կատարել է Մարտին Միրզոյանը»,- մեզ հետ զրույցում նշեց երգիչը:
Ձայնասկավառակը շատ է ոգևորել երգչին, նրա լույս տեսնելը լուրջ իրադարձություն է համարում իր կյանքում:
«Երկար տարիներ է երգում էի և մինչ օրս ձայնասկավառակ չունեի, որը կարծում եմ յուրաքանչյուր երգչի համար կարևոր է, անձնագրի նման մի բան է, ինչու չէ, նաև բիզնես»,-ասում է Վարդան Բադալյանը:
Այժմ Վարդան Բադալյանը Արթուր Գրիգորյանի հետ համատեղ աշխատում է մեկ այլ նախագծի վրա: Երգիչը ձայնագրում է ժողովրդական երգեր,որ մշակվել են Կոմիտասի կողմից: