Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Երևանի իշխանությունը կարող էր Արցախում արտակարգ դրություն հայտարարել և այնտեղ պարետ նշանակել. Ժիրայր Սեֆիլյան (տեսանյութ)

Մարտի 31-ին Արցախում տեղի ունեցան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Մի քանի օր անց Արցախում նույնպես կորոնավիրուսի դեպքեր արձանագրվեցին։

Այս և այլ հարցերի շուրջ «Ա1+»-ը զրուցել է «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար-անդամ, հասարակական-քաղաքական գործիչ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի հետ։

«Անշուշտ, եթե այս համաճարակը չլիներ, մեր գնահատականը կլիներ այլ, այդ գնահատականին կուղեկցեին քաղաքական գործողություններ։ Սակայն համաճարակի օրոք ընտրություններից խոսելը մեղմ ասած տգիտություն է»,- մեզ հետ զրույցում ասաց Սեֆիլյանը։

Նրա խոսքերով՝ նախագահական ընտրությունների 2-րդ փուլը նույնպես պետք է բոյկոտվի։

Անդրադառնալով Ստեփանակերտում «Արցախի հեղափոխական» կուսակցության կազմակերպած հետընտրական հանրահավաքներին՝ գործիչը կոչ արեց հանրահավքները հետաձգել, քանի որ չի կարելի համաճարակի ժամանակ հնարահավաք կազմակերպել։

«Մենք գիտակցում ենք, որ այսօրվա գլխավոր օրակարգը համաճարակի դեմ պայքարն է․ իշխանություն, ընդդիմություն, բոլոր շրջանակներ։ Սակայն եթե Արցախում այսպիսի կոպիտ սխալ տեղի չունենար, մենք այսօր չէին մտահոգվի։ Ամեն օր այս մասին չէինք բարձրաձայնի, և  երևանյան իշխանություններին չէինք քննադատի կոշտ ձևով։ Սակայն նրանք են մեզ ստիպում, որ այդպես անենք։ Որովհետև մենք առաջին օրվանից ասել ենք, որ պատերազմի օրոք, այսինքն՝ ինչու չէ նաև համաճարակներին ժամանակ, սա պատերազմ է, պետք է համերաշխություն լինի երկրում»,- ընդգծեց հասարակական գործիչը։

Վերջինիս կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները համաճարակի այս ժամանակահատվածը կարող էին օգտագործել Արցախը Հայաստանից հեռու պահող արհեստական խոչընդոտները մաքրելու համար․ Երևանի իշխանությունը կարող էր Արցախում արտակարգ դրություն հայտարարել և այնտեղ պարետ նշանակել։

«Համոզված եմ, որ նաև միջազգային բեմերում այդ քայլը ոչ մի հակազդեցություն չէր ունենա, գուցե բացի Ռուսաստանից։ Շատ լավ առիթ, որ մենք մեծ քայլերով միացումը անեինք, ավարտեինք»,- շեշտեց նա։

Մանրամասները տեսանյութում