COVID-19-ի համար ծառայություններ կմատուցեն լիցենզիայով չնախատեսված բժշկական կազմակերպությունները (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-ն առաջին ընթերցմամբ քնարկում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու և Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը։
Կառավարությունն առաջարկում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համար բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունների օգտագործում, ինչպես նաեւ կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցմանը այլ բուժաշխատողներ, այդ թվում կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների ներգրավում:
«Լրացուցիչ մահճակալային ֆոնդ ձևավորելու և լրացուցիչ բժշկական անձնակազմը համալրելու համար այս փոփոխություններով հնարավորություն կստանանք լիարժեք ապահովել կորոնավիրուսով պացիենտներին բժշկական օգնությամբ»,- նշեց Առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը։
ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը հետաքրքրվեց, թե այդ անձանց ներգրավելու դեպքում նրանց հետ աշխատանքային պայմանագիր կնքվելո՞ւ է։ Ի պատասխան փոխնախարարն ասաց, որ տվյալ մասնագետները Կառավարության սահմանած կարգով վերապատրաստում են անցնելու, և սահմանված կարգով նրանց հետ աշխատանքային պայմանգիր է կնքվելու։