ԱԺ-ն այսօր ևս 2 արտահերթ նիստ կգումարի
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 114 կողմ ձայնով ընդունեց «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ՝ 115 կողմ ձայնով ընդունեց նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու ու Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը։
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ 3 ժամվա ընթացքում խմբակցությունները կարող են գրավոր առաջարկներ ներկայացնել, որից հետո Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կանի և նախագծերը երկրորդ ընթերցմամբ կքննարկի։
Արարատ Միրզոյանը հորդորեց 15։30-ից 16։00-ը լինել ԱԺ-ում, որպեսզի կրկին ԱԺ արտահերթ նիստ գումարվի, և առաջին ընթերցմամբ ընդունված նախագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկվեն և քվեարկության դրվեն։
Արարատ Միրզոյանը հայտնեց նաև, որ Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է գումարել, որում քննարկվում է արտակարգ դրությունը երկարաձգելու մասին հարցը։
Կառավարության որոշումն ընդունվելուց հետո ԱԺ-ում պետք է արտահերթ նիստ գումարվի։
Արարատ Միրզոյանը պատգամավորներին հորդորեց ժամը 13։00-ի և 13։30-ի մոտ լինել խորհրդարանում։