Բաշմետը մեկ օրով կայցելի Երևան
Աջակցիր «Ա1+»-ինԱշխարհահռչակ ալտահար Յուրի Բաշմետը մասնակցելու է մարտի 6-ին կայանալիք անվանի կոմպզիտոր Սոֆիա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում համերգաշարի բացմանը՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Սոֆիա Գուբայդուլինայի հանրահայտ ալտի կոնցերտը նվիրված է Յուրի Բաշմետին և գրված` հատուկ իր համար։ Առաջին անգամ խորհրդային տարիներից ի վեր, որ Յուրի Բաշմետը գալու է Երևան իբրև մենակատար, առանց իր խմբի և հանդես է գալու Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ։
Սոֆիա Գուբայդուլինայի օրերը Հայաստանում կշարունակվեն մարտի 9-ին Կամերային երաժշտության տանը և մարտի 10-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Մասնակցում են Գեյր Դրաուգսվոյլը (բայան), Դավիդ Գերինգասը (թավջութակ), Ռոբերտաս Շերվենիկասը (դիրիժոր), Նիկոլա Ալշտեդը (թավջութակ)։ Հայաստանից մասնակցում է Պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդվարդ Թոփչյանի ղեկավարությամբ, «Հովեր» կամերային երգչախումբը, «Սերենադ» կամերային նվագախումբը, մենակատարներ։