Մեր գլխի ճարը տեսնելու համար Սասուն Միքայելյանն առաջարկներ է անում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը՝ ԱԺ-ում հայտարարության տեսքով առաջարկներ է ներկայացնում։ Նա անհրաժեշտ է համարում, որպեսզի ստեղծվի հանրային բժշկակակ խորհուրդ, որում ներգրավված կլինեն երկար տարիների փորձ ունեցող բժիշկները և այս օրերին իրենց ցուցաբերված օգնությամբ կարող են օգտակար լինել։
Սասուն Միքայելյանը անհրաժեշտ է համարում նաև այն, որ բոլոր մահերի դեպքում դիահերձում կատարվի։ Ըստ նրա՝ այդ կերպ կերևա, թե ի՞նչն է այդ հիվանդությունն իրենից ներկայացնում։ Իշխող ուժի պատգամավորը «մեր գլխի ճարը տեսնելու համար» էլ է առաջարկներ անում։
Սասուն Միքայելյանը շեշտում է, որ 20 օրից գյուղատնտեսական աշխատանքները վերջանում են և առաջարկում է, որպեսզի պետությունն իր վրա վերցնի այդ աշխատանքների իրականցումը։
«Վարուցանքն ամբողջովին արվի, կամ հնարավորություն տա՝ ձրի վառելանյութ ձեռք բերեն, ոորվհետև դուք գիտեք, որ մեր ժողովուրդը, ովքեր գյուղատնտեսությամբ են զբաղվում, 70-80 տոկոսը վարկի տակ են։ Խորհրդային իշխանությունների ժամանակ մենք կարողացել ենք հացահատիկն ապահովել, երկրորդ համաշախարհային պատերազմը կարտոֆիլով ապրեցին։ Աստված չանի՝ սա երկար տևի, սրանից էլ պրծնենք, հետո էլ ուրիշ աղետի առաջ կկանգնենք, որովհետև համատարած է, ուրիշ պետությունները չեն կարողանա մեզ օգնել, բայց գոնե մենք՝ մեր գլխի ճարը տեսնենք, հետագա ձմեռներն անցկացնելու համար»,- նշեց նա։ Սասուն Միքայելյանին արձագանքեց Տիգրան Ավինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։