Հուշ-երեկո
Աջակցիր «Ա1+»-ինՆյու-Նորքի Սբ. Վարդան մայր տաճարում տեղի ունեցավ հուշ-երեկո` Սումգայիթում և Բաքվում հայերի դեմ իրականացված ջարդերի տարելիցի առիթով:
Պատարագին մասնակցում էին Բրուկլինի հայ համայնքի ներկայացուցիչները: Համայնքում, ի դեպ, մեծամասնություն են կազմում Բաքվի և Սումգայիթի ջարդերից մազապուրծ փախստականների ընտանիքները: Պատարագից հետո ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:
Արարողությունից հետո տեղի ունեցավ համերգ, որին մասնակցեցին հայ պատանիներ ու աղջիկներ, ովքեր իրենց երաժշտական կրթությունը ստանում են Նյու Յորքի տարբեր երաժշտական դպրոցներում ու քոլեջներում:
Ներկաները ջերմությամբ ընդունեցին` Տաթևիկ Այազյանին (ջութակ), Կարինե Պողոսյանին (դաշնամուր), Անի Երգերյանին, Ջենի Սարյանին, Էլեն Օհանյանին, Արթուր Աթոյանին (վոկալ), որոնց նվագակցում էր ճանաչված խմբավար` Վաղարշակ Օհանյանը: Իր բանաստեղծությունները ընթերցեց Հռիփսիմե Հարությունյանը: Դրանք նա նվիրել էր Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին:
Ռոբերտ Կարապետյան
Նյու Յորք
Լուսանկարները` հեղինակի 02.28.10