Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Ըտենց բան չկա․ ախր պիտի նստես, որ իմանաս․ Սասուն Միքայելյանը չի հավատում Էդմոն Մարուքյանին (տեսանյութ)

Ազգային ժողովը 14 կողմ, 77 դեմ, 15 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների իրականցումը չեղյալ հայտարարելու մասին ԱԺ որոշման նախագիծը։

Մինչ նախագծի քվեարկությունը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անդրադառնալով նախագծին, ասաց, որ արտակարգ դրության ու սահմանափակումների երկարաձգումը պետք է ընկալելի լինի խորհրդարանի և հասարակության համար։ Օրինակ՝ առաջարկը, թե Երևանի մետրոպոլիտենում, ինչպես նաև ավտոբուսներով կանոնավոր ձևով ուղևորափոխադրումների կազմակերպում պետք է իրականացվի, Տիգրան Ավինյանը դեմ էր։ Սակայն, ԼՀԿ-ի բոլոր առաջարկները չեն մերժվելու։ Ըստ փոխվարչապետի՝ օրինակ, տնտեսական խանութները պատրաստվում են հաջորդ շաբաթվանից բացել։

Քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ ներկայացված առաջարկները համահունչ են, բայց մետրոպոլիտենի գործունեության վերանայումը ռիսկային է։ Նա նշեց, որ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու։ «Իմ քայլը» խմբակցությունը դեմ հանդես եկավ ԼՀԿ-ի առաջարկների վերաբերյալ։

Իշխող ուժից Սասուն Միքայելյանն անդրադառնալով Էդմոն Մարուքյանի ավելի վաղ արված հայտարարությանը, թե ՔԿՀ-ներում չեն թողնում դատապարտյալներին զբոսնել, ասաց.

«Ախր պիտի նստես, որ իմանաս։ Նման բան չի եղել, որ կալանավայրերից ամեն օր չհանեն։ Ես տարիուկես մնացել եմ ԱԱԾ նկուղում, ամեն առավոտ հանել են ման տալու՝ էն իշխանության օրոք»,- ասաց նա։

Տեղից Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանն արձագանքեցին, որ նամակներ են ստացել դրա մասին, սակայն Սասուն Միքայելյանը չհավատաց։

«Ես ասում եմ՝ ըտենց բան չկա, նստեք, իմացեք»,- կրկնեց Սասուն Միքայելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։