Բացել լրահոսը Փակել լրահոսը
սւդան
A A
Քաղաքականություն

ՀՀ 8 քաղաքացիներ Սուդանից վերադարձան Հայաստան

Վրաստանում ՀՀ դեսպանատունը տեղեկացնում է, որ ՀՀ 8 քաղաքացիներ Սուդանից վերադարձան Հայաստան

Վրացական?? իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 13-ին հնարավոր է դարձել Սուդանի մայրաքաղաք Խարթումից Թբիլիսի տեղափոխել ՀՀ?? 8 քաղաքացիների։

Այնուհետև դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից Թբիլիսի ժամանած միկրոավտոբուսով ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, տեղափոխել Հայաստան։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը համակարգել է ՀՀ քաղաքացիների Թբիլիսի ժամանման, նրանց դիմավորման և այնուհետև օդանավակայանից մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները։