Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Արցախի ԿԸՀ նախագահը ներկայացրեց ընտրությունների ընթացքը՝ ժամը 9։00-ի դրությամբ (տեսանյութ)

Արցախում, կորոնավիրուսով պայմանավորված՝ արտակարգ իրավիճակի պայմաններում,  անցկացվում է նախագահի ընտրությունների երկրորդ փուլը։ 

Ընտրատեղամասերը բացվել են ժամը 8-ին:

Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանը ներկայացրեց իրավիճակը՝ ժամը 9-ի դրությամբ:

Տեղեկացրեց, որ Հանրապետությունում ձևավորված 282 ընտրատեղամասերից 281-ն արդեն բացված են, Շուշիի քրեակատարողական հիմնարկում ընտրությունը կսկսվի ժամը 11-ին:

«Համաձայն ԱՀ ոստիկանության տրամադրած տեղեկատվության՝ Արցախի Հանրապետությունում ընտրողների թիվը 103637 է, բոլոր ընտրատեղմասերում պատրաստ են քաղաքացիներին օգնելու, որպեսզի իրացնեն իրենց ընտրական իրավունքը»:

Արզումանյանը ընտրողներին հորդորեց տեղամաս ներկայանալիս խստապահանջ լինել սեփական անձի և շրջապատի նկատմամբ՝ պահպանելով առաջարկվող կանխարգելիչ միջոցառումները:

Հիշեցնենք՝ ընտրությունների երկրորդ փուլ են անցել Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը և գործող արտգործնախարար Մասիս Մայիլյանը: Մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքներով Արայիկ Հարությունյանը հավաքել էր արցախցիների ձայների 49.2տոկոսը, Մասիս Մայիլյանը՝ 26.4 տոկոսը: