Հայերին Ցեղասպանությունից փրկող թուրքերը լա՞վն էին, թե՞ ոչ․ քննարկում ԱԺ-ում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԲռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը քրեականացնող օրինագծի քննարկումը ԱԺ-ում մեկ այլ քննարկման առիթ դարձավ։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն անդրադարձավ ընդդիմադիրների այն մտահոգությանը, թե մարդիկ կարող են պատասխանատվության ենթարկվել ազգային երգերի կամ արվեստի այլ ոլորտներում օգտագործված խոսքերի համար։
Սուրեն Գրիգորյանը կարծում է, որ օրինակ՝ «Խփում ենք թուրքին ախպերս ու ես» երգը երգողը պատասխանատվության չի ենթարկվելու։ Նա հարց բարձրաձայնեց՝ երբ ասում են՝ թուրքերին պետք է ոչնչացնել, դա ասում են որպես էթնո՞ս, թե՞ որպես մեր թշնամի։ Սուրեն Գրիգորյանը օրինակ բերեց Հայոց ցեղասպանությունը, երբ թուրք ազգի որոշ ներկայացուցիչներ հայերին պահել են իրենց տներում, որպեսզի նրանց չսպանեն։
«Երբ մենք ասում ենք՝ թուրք, մենք դա օգտագործում ենք որպես հոմանիշ թշնամի բառին, բայց մենք երբեք չենք խոսում էթնոսի մասին»,- նկատեց Սուրեն Գրիգորյանը։
Իմքայլականի հետ համակարծիք չէ ԲՀԿ-ական Արթուր Դալլաքյանը։ Նա չի կիսում Սուրեն Գրիգորյանի կարծիքը, թե հայերին Ցեղասպանության ժամանակ փրկած թուրքերը լավն են։
«Էդ Ձեր կարծիքն է, սա էլ իմ կարծիքն է։ Գտնում եմ, որ անմտություն կլինի հորդորել սպանել այդպիսի թուրքերի և առհասարակ որևիցե ազգի այլ ներկայացուցչի, միայն նրա համար, որ նա այդ ազգին է պատկանում»,- ԲՀԿ-ական պատգամավորին արձագանքեց Սուրեն Գրիգորյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։