Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ո՞ւմ հասանելի կլինի բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ ինֆորմացիան (տեսանյութ)

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ քննարկում է «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծրի փաթեթը։

Կառավարությունն առաջարկում է իրավապահներին, ՊԵԿ-ին ու Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հասանելի դարձնել բաժնետոմսերի սեփականատերերի վերաբերյալ ինֆորմացիան։

Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը նախագիծը զեկուցելիս նշեց, որ գործող օրենքով այդ ինֆորմացիան նշված մարմիններին հասանելի է միայն դատարանի որոշմամբ։ Փոխնախարարը պարզաբանեց, թե ինչու է այդ ինֆորմացիան անհրաժեշտ իրավապահներին, ՊԵԿ-ին ու ՏՄՊՊՀ-ին։

Նշենք, որ օրինագիծը ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն է ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։