5 ստուգում, 28 խախտում․ տեսչական մարմնի հաշվետվությունը
Աջակցիր «Ա1+»-ինՔՏՀԱ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ՝ 2020 թ․ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Տեսչական մարմնի 2020 թվականի գործունեության տարեկան ծրագրով 1-ին եռամսյակի ընթացքում կատարվել է 5 ստուգում, որի ընթացքում բացահայտվել է 28 խախտում, որոնցից առավել կրկնվողներն են.
• երթուղու չվացուցակով սահմանված մեկնման ժամերի պահպանման պահանջի խախտումներ – 3
• պարբերական և սեզոնային տեխնիկական սպասարկում իրականացնելու պահանջի խախտումներ – 3
• տրանսպորտային միջոցների վարորդի նախաուղերթային բժշկական զննում իրականացնելու պահանջի խախտումներ – 2,
• տրանսպորտային միջոցների տեխնիկական սպասարկումների ու նորոգումների հաշվառում իրականացնելու պահանջի խախտումներ -2,
• տրանսպորտային միջոցների ամենօրյա վազքի հաշվառում իրականացնելու պահանջի խախտումներ – 2:
Ստուգումների արդյունքում կազմվել է 8 արձանագրություն:
2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում տրանսպորտի անվտանգության մասնագետների կողմից ՀՀ 10 մարզերի և Երևան քաղաքի տարածքներում գործող «Հայավտոկայարան» ՓԲԸ ավտոկայարաններում, ավտոկայաններում, երթակարգավարական կետերում, ինչպես նաև այդ տարածքներից դուրս կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող երթուղիների սկզբնակետ/ վերջնակետերում պարբերաբար իրականացվել են միջպետական, միջմարզային, ներմարզային և ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների սպասարկման կազմակերպման գործընթացի, միջպետական ավտոբուսային փոխադրումների ուղետոմսերի վաճառքի, տրասպորտային միջոցների շահագործման և տեխնիկական զննության անցկացման կայանների գործունեության նկատմամբ 700 մշտադիտարկում։
Կանոնավոր, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացի նկատմամբ իրականացվել է 363 մշտադիտարկում։
2020 թ․առաջին եռամսյակի ընթացքում Տեսչական մարմնի տարածքային բաժինների (բացառությամբ Երևանի) տրանսպորտային անվտանգության մասնագետների կողմից իրականացվել են մարզերի տարածքով անցնող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ճանապարհներին տեղադրված գովազդային վահանակների օրինականության վերաբերյալ ուսումնասիրություններ, դիտարկումներ և գույքագրվել են միջպետական ավտոճանապարհներին ապօրինի տեղադրված ընդհանուր թվով 177 գովազդային վահանակներ:
Նոր տեսակի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի որոշումներով և ցուցումներով սահմանված պայմանների պահպանման և ապահովման համար տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժամունքի մասնագետների և ՀՀ «Ճանապարհային Ոստիկանություն» ծառայության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են կանոնավոր և ոչ կանոնավոր երթուղիներում շահագործվող գերբեռնված տրանսպորտային միջոցներով ուղևորափոխադրումների սահմանափակման և կանխարգելման աշխատանքներ, ինչպես նաև վերահսկողություն է իրականացվել ավտոմոբիլային տրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների ամենօրյա ախտահանման աշխատանքների նկատմամբ։
Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններից ու տնտեսավարող սուբյեկտներից և քաղաքացիներից ստացված հիմնավոր 25 գրություններից և դիմում-բողոքներից լուծում են ստացել` 24-ը:
Իրականացված վերահսկողական գործառույթների տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 151 արձանագրություն: Կայացվել է 99 որոշում վարչական տուգանք նշանակելու վերաբերյալ և 13 որոշում վարչական իրավախախտմամ վերաբերյալ գործի վարույթի կարճման մասին: Նշանակվել է 3990000 դրամի չափով վարչական տուգանք, գանձվել է 190000 դրամ:
Տրանսպորտի անվտանգության բնագավառում կայացված 21 վարչական ակտ բողոքարկվել է դատական կարգով:
Տեսչական մարմնի կողմից կազմակերպվել է ճանաչողական 116 հանդիպում և աշխատանքային խորհրդակցություն միջմարզային, ներմարզային և միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների տնօրենների հետ: Խորհրդատվություն է տրամադրվել 125 տնտեսավարողներին և քաղաքացիներին, որից 36 դեպքում (29 %)` Տեսչական մարմնի նախաձեռնությամբ:
Ուղարկվել են նաև նախազգուշացնող բնույթի գրություններ (128 հատ) և ծանուցումներ (145 հատ):
