Բացել լրահոսը Փակել լրահոսը
92912988_544921843106605_7233077130962141184_n
A A
Մարզեր

Սևանը՝ արտակարգ դրության օրերին․ լուսանկարներ

Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմը երկարացվել է մինչև մայիսի 14-ը․ հետեւաբար՝ քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումը Երևանում և բոլոր մարզերում շարունակվում է:

Գեղարքունիքի մարզն այս պահին միակն է, որտեղ կորոնավիրուսի նոր դեպք չի դեռ գրանցվել: Մեկ հաստատված դեպք կար, սակայն մարզպետ Գնել Սանոսյանը ավելի վաղ ֆեյսբուքյան էջում հայտնեց, որ պացիենտի երրորդ թեստավորման արդյունքը բացասական է։

Սեւան քաղաքով այսօր մի փոքր շրջեցինք՝ տեսնելու, թե ինչպես է ընթանում կյանքն այստեղ արտակարգ դրության պայմաններում:

Քաղաքը սովորականից մի փոքր պակաս մարդաշատ էր․ թեև փողոցներում հերթապահող ոստիկաններ կային, բայց քաղաքացիներից տեղաշարժման թերթիկ պահանջելու դեպքեր չֆիքսեցինք:

Փակ էին հագուստի, էլեկտրոնիկայի, տնտեսական ապրանքների բոլոր խանութները, աշխատում են միայն բանկերը, սննդի սննդի կետերը և սուպերմարկետները:

Միջմարզային տրանսպորտ չի գործում, մարդիկ տեղաշարժվում են տաքսիներով:

Նկատեցինք նաև, որ բանկեր մարդկանց թույլ են տալիս մուտք գործել առանձին-առանձին, առանց կուտակումների, քաղաքացիները սպասում են դրսում:

Դիմակ և ձեռնոցներ կրող քաղաքացիների փողոցներում հազվադեպ կարելի է հանդիպել: