Ինչպես լրացնել կամ ներբեռնել դիմումը․ Զարուհի Բաթոյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ցույց է տալիս, թե ինչպես լրացնել դիմումը․
Հարգելի՜ քաղաքացիներ,
✅Եթե դժվարանում եք լրացնել դիմումը (9-րդ միջոցառում), կարող եք ներբեռնել դիմումի մուտքագրման ուղեցույցը և ըստ դրա լրացնել պահանջվող տվյալները։
✅Լրացման ենթակա են բոլոր դաշտերը։
✅ Յուրաքանչյուր էջում տվյալներ մուտքագրելուց հետո համոզվեք, որ ճիշտ եք լրացրել, ապա նոր անցեք հաջորդ էջին։ Դիմումը մուտքագրելուց հետո այն վերախմբագրել չեք կարող։
✅Եթե հաջողությամբ ավարտել եք մուտքագրումը, սպասեք Ձեր դիմումի պատասխանին։
✅Դիմումի պատասխանը կստանաք Ձեր նշած էլ․փոստի հասցեին 2-3 օրվա ընթացքում։
Դիմումի մուտքագրումը (9-րդ միջոցառում) մերժվում է, եթե․
? գրանցված աշխատող եք,
? անհատ ձեռնարկատեր եք,
? ընտանիքը նպաստառու է,
? չունեք հաշվառում բնակչության պետական ռեգիստրում։