Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Քաղաքի ամենակենտրոնը արագ պետք է բարեկարգել ու հանձնել շահագործման․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆբ-ի իր էջում գրել է․

«Հին Երևան» ծրագրի իրականացմանն առնչվող հարցեր քննարկեցինք ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի եւ Քաղշինպետկոմի ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Կարծում եմ՝ քաղաքի ամենակենտրոնում երկար տարիներ շինհրապարակի վերածված այս տարածքը հնարավորինս արագ պետք է բարեկարգել ու հանձնել շահագործման:

Այսօր արծարծեցինք նախագծի ամբողջական փաթեթի վերամշակմանն ու դրա հեռանկարային հաստատմանը վերաբերող մի շարք հարցեր: