Հանրային տրանսպորտն ամենառիսկայինն է. փոխնախարարը՝ երթուղայինի վարորդների ակցիայի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀաջորդ շաբաթվա ընթացքում կամ մինչև այս շաբաթվա ավարտը տնտեսական գործունեության նոր տեսակներ կարող են թույլատրվել՝ կախված իրավիճակից: Այս մասին կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսում հայտնեց Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Վերջինս նաև հայտնեց, որ տնտեսական գործունեության տեսակները թույլատրվելու են փուլային եղանակով՝ կախված համաճարակի տարածման ձևից:
Հիշեցնենք, որ այս շաբաթվանից պարետի որոշմամբ թույլատրվել էին տնտեսական գործունեության որոշ տեսակներ:
ԵԱՏՄ շրջանակներում ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվել էր բժշկական նշանակության ապրանքների, անհատական պաշտպանիչ պարագաների ներմուծման պարագայում սահմանել զրոյական մաքսատուրք․ էկոնոմիկայի փոխնախարն այսօր հայտնեց, որ բացի նշվածերից՝ 3 ամիս ժամկետով ԵԱՏՄ անդամ երկերներ զրոյական մաքսատուրքով կներմուծվեն նաև գյուղատնտեսական նշանակության և պարենային ապրանքները:
ԵԱՏՄ բոլոր անդամ երկրների կողմից քննարկվում է տնտեսության մեջ օգտագործվող որոշ ապրանքատեսակների մասով մաքսատուրքերը զրոյացվելու կամ հնարավորինս իջեցվելու հարցը, ինչը սոցիալական նշանակություն կունենա,-նշեց Սիմոնյանը:
Նաև տեղեկացրեց, որ ԵՄ-ի կողմից Հայաստանին կհատկացվի 92 մլն եվրո աջակցություն, ինչը կուղղվի առողջապահական համակարգին, ճգնաժամից առավել տուժած քաղաքացիներին և նաև փոքր ու միջին ձեռնարկատիրությանը:
Էկոնամիկայի փոխնախարար Ավագ Ավանեսյանն էլ հայտնեց, որ տնտեսական աջակցության ծրագրերը շարունակվում են՝ կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով:
Աջակցության առաջին ծրագրին ստացել են 200-ից ավել հայտ, երկրորդ միջոցառման շրջանակներում ստացել են 536 հայտ, երրորդի շրջանակներում արդեն ստացել են 700–ից ավելի հայտ, բավարարվել է 115-ը: 5-րդ միջոցառման շրջանակներում արդեն 7500 շահառու ստացել է համապատասխան ֆինանսական միջոցներ:
Էկոնամիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնանը անդրադարձավ երթուղայինի վարորդների երեկվա ակցիային և այն հարցադրմանը, թե ե՞րբ կվերականգնվի հանրային տրանսպորտը: Սիմոնյանի պնդմամբ՝ հանրային տրանսպորտը և մետրոպոլիտենը ամենառիսկային փոխադրամիջոցներն են համարվում, և այս պարագայում դրանց թույլատրումը կնպաստի համավարակի տարածմանը:
«Պետք է հաշվի առնել, որ տեղաշարժի սահմանափակումը ուղղված է միայն համավարակի կանխարգելմանը»:
Ինչ վերաբերում է նրանց հնարավոր աջակցությանը, Ավագ Ավանեսյանը անդրադարձավ այս հարցին, նշեց, որ տնտեսական աջակցության գործիքները հիմնականում ուղղված են տնտեսվարող սուբյեկտներին:
«Եթե մեզ առաջարկեն մեխանիզմ, որով աջակցությունը կլինի հասցեական իսկապես այն մարդկանց համար, ովքեր աշխատել են և հիմա ունեն խնդիր, ապա դա կարելի է քննարկել, այլապես եթե դա հնարավոր չէ իդենտիֆիկացնել, ապա մենք պետք է խոսենք սոցիալական աջակցության փաթեթների մասին»:
Ավանեսյանը նաև տեղեկացրեց, որ ներկայումս քննարկվում են նաև աջակցության փաթեթներ այն տնտեսվարողների համար, որոնց տարեկան շրջանառությունը չի գերազանցում 24 մլն դրամը, թեև նրանք արդեն իսկ ունեն Հարկային օրենսգրքով նախատեսված բավականին արտոնություններ: