A
A
Լրացուցիչ 45 մլն դրամ COP17-ի հետ կապված
Աջակցիր «Ա1+»-ին45 մլն 912 հազար 200 դրամ կհատկացվի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությանը։
Գործադիր մարմնին ներկայացված նախագծով նախարարությունը հիմնավորել է, որ հունվար ամսից սկսած սկսած նախարարությունը COP17 ծրագրերի շրջանակներում իրականացնում է աշխատանքային այցեր, որի արդյունքնում էլ փաստացի հաշվարկվել է այդ գումարը։
Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը այս տարվա բյուջետային հայտով ներկայացրել էր COP17-ի հետ կապված ծախսերի ավելացում, սակայն այն չի ընդունվել:
Ըստ հիմնավորման՝ նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Իսկ նախագծի ընդունումը բխում է կառավարության ծրագրի «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» բաժնի «Արտաքին քաղաքականություն» կետից։