Արցախի ժողովուրդը իր մանդատը տվեց նորընտիր իշխանությանը՝ ներկայացնելու ժողովրդին խաղաղ գործընթացում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանն արտգործնախարարից հետաքրքրվեց, թե Արցախում տեղի ունեցած ընտրությունները ինչպե՞ս են ազդում բանակցային գործընթացի վրա։ Ի պատասխան՝ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց․
«Արցախի ժողովուրդը իր մանդատը տվեց նորընտիր իշխանություններին՝ շարունակելու ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը և ներկայացնել Արցախի ժողովրդին խաղաղ գործնթացում»։
Զոհրաբ Մնացականյանը շեշտեց, որ Հայաստանի իշխանությունները Արցախի ժողովրդի մանդատը չունեն, որպեսզի իրենց ներկայացնեն բանակցային գործընթացում։
«ՀՀ իշխանությունները եղել և մնում են երաշխավորը՝ Արցախի ժողովրդի անվտանգության և շարունակելու են կառուցողական ներգրավածությունը բերել խաղաղ գործընթացի մեջ, սակայն այդ գործընթացն առնչվում է այնպիսի հարցերի, որոնք կենսական առաջնային նշանակություն ունեն Արցախի ժողովրդի համար»,- նկատեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։