Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արի-արի, քեզ եմ ման գալիս․ Սասուն Միքայելյանը՝ Արսեն Թորոսյանին (տեսանյութ)

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր «Իմ քայլի»« պատգամավոր Սասուն Միքայելյանը բարձրաձայնեց՝ իրեն դիմած քաղաքացիներն ասում են, որ դրսում մահացած իրենց հարազատի դին ուղարկում են ՀՀ փակ դագաղով, բացել չի թույլատրվում, ուստի վստահ չեն՝ իրե՞նց բարեկամի դին է ուղարկվել:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պարզաբանեց.

«Չեն թույլատրում բացել, որպեսզի կանխարգելվի վարակի հնարավոր տարածումը՝ հուղարկավորության մասնակիցների շրջանում: Իհարկե, ուղարկումից մինչեւ ստացում ընկած շղթան լավ չեմ պատկերացնում, բայց կարող եմ ենթադրել, որ տեղափոխողները եւ ստացողները հանգուցյալի հարազատներն են, իսկ տեղափոխման պահից պետք է լինեն բեռի նույնականացնող փաստաթղթեր՝ դրա ուղարկման եւ ստացման վերաբերյալ: Ենթադրում եմ, որ առնվազն այս ժամանակաշրջանում այս կարգավորումը պետք է պահպանվի»:

Սասուն Միքայելյանը, սակայն, նշեց.

«Մի քանի ամիս առաջ դեպք է եղել, որ այլազգի ներկայացուցչի՝ ռուսի են ուղարկել ՀՀ…հա, 100%-ով բան եմ ասում: Համարը խփում են ու ուղարկում: Դրա համար մարդիկ ասում են՝ ավելի լավ է 200 000 դրամ տուգանքը մուծեմ ու բացեմ…որ հանկարծ դին իր հարազատինը չլինի, ո՞նց ենք պատասխան տալու: Դրա համար մի բան պետք է ձեռնարկվի: Չէի էլ ուզի այս հարցը հնչեցնել, բայց քիչ առաջ էլ է քաղաքացին զանգել ինձ: Մենք այնպիսի անձ ենք, որ չի ստացվի անհայտ անձ բերենք թաղենք…»:

Արսեն Թորոսյանը նշեց. «Հասկանում եմ, կփորձենք որեւէ նոր տարբերակ մշակել եւ նույնականացումը կազմակերպել»: