Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

«Բանկերը դարձել են աղքատությունը ֆինանսավորող ինստիտուտներ․ ի՞նչ տեսլական ունեք» (տեսանյութ)

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը Կենտրոնական բանկի նախագահի թեկնածուից հետաքրքրվեց, թե ի՞նչ տեսլական ունի կապված բանկերի՝ աղքատությունը ֆինանսավորող ինստիտուտներ դառնալու հետ։ Պատգամավորը նկատեց, որ իրենց հաճախ տրվող հարցերից մեկը վարկերին ու բանկերին է վերաբերում։

ԿԲ նախագահի թեկնածու Մարտին Գալստյանը նախ նշեց, որ հաջողության ամենակարևոր գրավականը ֆինանսական կրթության բարձր մակարդակն է։ Ապա ԿԲ նախագահի թեկնածուն ասաց, որ բանկային համակարգում էֆֆեկտիվ տոկոսադրույքը 24 տոկոսը չի գերազանցում, իսկ այս պահին էֆֆեկտիվ տոկոսադրույքը 20 տոկոսի մոտ է։

Իսկ բիզնես վարկերի դեպքում տոկոսադրույքը շատ ավելի ցածր է։

«Այդ առումով մենք շատ անելիքներ ունենք, բայց այդ անելիքները համատեղ պետք է լինեն, որպեսզի ստեղծենք այն միջավայրը, որ բիզնեսը լինի բաց, թափանցիկ։ Կունենանք աշխատող համակարգ, որի արդյունքում բանկերի կողմից վարկերի տրամադրման ռիսկերը կզսպվեն, և բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները շատ ավելի ցածր կլինեն»,- ասաց Մարտին Գալստյանը։ Շարունակելով ելույթը՝ Մարտին Գալստյանը շեշտեց, որ վերջին 10 տարին բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները անշեղորեն նվազել են։

Մանրամասները՝ տեսանյութում։