Բացել լրահոսը Փակել լրահոսը
սերժ սարգսյան
A A
Քաղաքականություն

ԱԺ-ում կմեկնարկի հանձնաժողովի նիստը․ հյուրը Սերժ Սարգսյանն է

Քիչ անց՝ ժամը 14:00-ին ԱԺ-ում կսկսի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստը։ Հյուրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն է։

Նախատեսվում է, որ նիստից առաջ Սերժ Սարգսյանը կջերմաչափվի։

Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ հանձնաժողովը երրորդ նախագահի գրասենյակ հրավեր էր ուղարկել։ Գրասենյակից ի պատասխան ասել էին, որ Սերժ Սարգսյանը կմասնակցի նիստին՝ պայմանով, եթե նիստը ձայնագրվելու է և մեկ օրինակը փոխանցվելու Սերժ Սարգսյանին, իսկ եթե ոչ, ապա երրորդ նախագահին հնարավորություն տան ձայնագրել։ Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը բավարարել էր երրորդ նախագահի գրասենյակի պահանջը։