Բացել լրահոսը Փակել լրահոսը
93140133_128387648802024_6936384423696793600_n
A A
Պաշտոնական

Արցախում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ օրվա ընթացքում փորձանմուշ է վերցվել 11 քաղաքացուց՝ ուղարկվել ՀՀ հետազոտության. արդյունքները հայտնի կլինեն վաղվա ընթացքում, որի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Հարկ ենք համարում նշել, որ այս պահի դրությամբ, հանրապետությունում նոր օջախներ չեն ձևավորվել։

Թեստավորված անձանցից 9-ը Արցախում արձանագրված վարակակիրների հետ առնչված քաղաքացիներ են՝ բուժանձնակազմ և ոստիկանության մեկ աշխատակից, որոնց թեստավորել են ապահովության նկատառումներով, 2-ը՝ Քաշաթաղի բուժմիավորումում նոր կորոնավիրուսով հաստատված երկու քաղաքացիներն են, որոնց թեստավորման երեկվա արդյունքը բացասական է եղել։

Դուրսգրումից առաջ, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաստատած ընթացակարգերի, ևս մեկ թեստավորում է արվել: