Բացել լրահոսը Փակել լրահոսը
իտալիայում հհ դեսպանատուն
A A
Պաշտոնական

Հռոմ-Մինսկ-Երևան չվերթը կա, սակայն դեսպանատունը պատասխանատվություն չի կրում հնարավոր չեղարկման դեպքում

Իտալիայում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է արել․

 

Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ հնարավորություն կա օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։ Ըստ «Բելավիա» ընկերության պաշտոնական կայքի, այս պահի դրությամբ առկա են ապրիլի 24-ի և դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար նախատեսված թռիչքների տոմսեր։
Սույն հայտարարությունը կրում է տեղեկատվական բնույթ և Իտալիայում ՀՀ դեսպանությունը պատասխանատվություն չի կրում փոփոխվող հանգամանքների պատճառով Հռոմ-Մինսկ-Երևան թռիչքի հնարավոր չեղարկման համար։

https://booking.belavia.by/select…