Բացել լրահոսը Փակել լրահոսը
93771984_2795402197239129_7079970059484921856_o
A A
Պաշտոնական

8-րդ միջոցառման շրջանակներում տուժած ճանաչված ոլորտները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․

«Կառավարության կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շրջանակներում տուժած ոլորտ են ճանաչվել նաև հետևյալ ոլորտները՝

✅ ցամաքային տրանսպորտի գործունեություն (երթուղային տրանսպորտ),
✅ նախադպրոցական կրթություն (մասնավոր մանկապարտեզներ),
✅ սպորտի բնագավառում գործունեություն (սպորտային ակումբներ, լողավազաններ),
✅ զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն (բացառությամբ համակարգչային խաղերի կազմակերպման և ինտերնետ ակումբների գործունեության),

Հիշեցնենք, որ տուժած ոլորտների ցանկում մինչ այս որոշումը ներառված էին՝

✅ Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ,
✅ Հանրային սննդի ծառայություններ,
✅ Զբոսաշրջային ծառայություններ,
✅ Վարսավիրանոցների և գեղեցկության սրահների ծառայություններ,
✅ Մանրածախ առևտրի ծառայություններ, այդ թվում՝ առևտրի կենտրոնում կամ առևտրի իրականացման վայրում առք ու վաճառքի գործունեություն,

? Տուժած չեն համարվում այն մանրածախ առևտրի ծառայությունները, որոնց շրջանակներում վաճառվում է նաև սննդամթերք, ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ կամ դեղորայք՝ անկախ դրանց քանակից:

8-րդ միջոցառման մանրամասներին
կարող եք ծանոթանալ այստեղ՝ bit.ly/34CJMDP

8-րդ միջոցառման շահառու դառնալու համար կարող եք դիմում մուտքագրել այստեղ՝ bit.ly/2XA04fm»։