Ո՞ր դեպքերում ՀՀ քաղաքացիները կարող են իրենց անձնական օգտագործման իրերը ներկրել Հայաստան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է՝ այն ՀՀ քաղաքացիները, որոնք առնվազն վերջին մեկ տարում Հայաստանում չեն եղել, ՀՀ վերադառնալիս կարող են մինչև 5000 եվրո արժողությամբ անձնական օգտագործման իրերը ներկրել՝ բացառությամբ տրանսպորտային միջոցների։
Բացի այդ՝ կարող են 5000 եվրո արժողությամբ նոր ապրանքներ գնել։ ՀՀ այն քաղաքացիները, որոնք վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 915 օրը բացակայել են Հայաստանի Հանրապետությունից, օրենքի ընդունումից հետո կկարողանան իրենց անձնական օգտագործման գույքը, առանց 5000 եվրո սահմանչափի, ներկրել Հայաստան։
Կարող են նաև ներկրել տրանսպորտային միջոցները, եթե այն Հայաստան վերադառնալիս առաջ առնվազն 6 ամիս եղել է տվյալ քաղաքացու սեփականությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։