Ես ու Արփին անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը․ Աննա Հակոբյան
Աջակցիր «Ա1+»-ինՎարչապետի տիկին Աննա Հակոբյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել․
«Ամեն օր ավելի ու ավելի եմ հիանում մեր մշակույթի գործիչների կամքով ու լավատեսությամբ։??
Այսօր հեռախոսազրույց եմ ունեցել իմ շատ սիրելի մաեստրո Տիգրան Մանսուրյանի և դիրիժոր Օհան Դուրյանի տիկնոջ՝ տիկին Ալիս Դուրյանի հետ։
Շատ ուրախ եմ, որ նրանց տրամադրությունը բարձր է, շարունակում են ստեղծագործել և իրենց գործունեությամբ ոգևորել մյուսներին։
Տիգրան Մանսուրյանի հետ պայմանավորվել ենք այս անորոշ վիճակի բարեհաջող ավարտից հետո անպայման հանդիպել, զրուցել։
Տիկին Դուրյանի առողջական վիճակն էլ է լավ, չի ընկճվում, ընդհակառակը, օգնում է կարիքավոր ընտանիքներին։ Տիկին Դուրյանն անկեղծացավ ու ասաց, որ մեր Արփիի լուսանկարներն իրեն լույս են տալիս։
Պայմանավորվեցինք, որ Արփիի հետ անպայման իրեն կայցելենք։ ❤️
Ես ու Արփին անհամբեր սպասում ենք այդ հանդիպմանը»։