Բացել լրահոսը Փակել լրահոսը
93480555_3589843101042408_178011757170655232_n
A A
Պաշտոնական

Քվեարկության վերաբերյալ արձանագրություն է կազմվել

 2020թ. ապրիլի 17-ին ժամը 17.00-ին կայացել է ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստը, որի  ժամանակ,  համաձայն ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 2-րդ մասի, հիմք ընդունելով  թվով 282 ընտրական տեղամասերում կազմված քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմել է 2020թ. ապրիլի 14-ին անցկացված Արցախի Հանրապետության նախագահի երկրորդ փուլի ընտրությունների քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրություն: 

     Հրապարակում ենք ամփոփիչ արձանագրության հիմքում դրված քվեարկության արդյունքների մասին ավելի մանրամասն տվյալներ` ըստ ընտրատեղամասերի:

     Հիշեցնենք, որ հիմք ընդունելով ԱՀ ընտրական օրենսգրքի 76-րդ հոդվածի 6-րդ մասի դրույթները` ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշում կընդունվի 2020թ. ապրիլի 21-ին:

ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

 

  

Արցախի Հանրապետության

կենտրոնական ընտրական հանձնաժողով