Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+svedia
A A
Սպորտ

«Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստը որակազրկվել է 5 տարով

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստ Դիկսոն Էտուխուն հինգ տարով որակազրկվել է Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Այդ մասին հայտնում է անգլիական The Guardian թերթը:

37-ամյա նիգերիացի կիսապաշտպանը Ստոկհոլմի ԱԻԿ ակումբում հանդես գալիս, 2017թ Շվեդիայի առաջնության խաղին 180 հազար եվրո էր առաջարկել իր թիմի դարպասապահ Կենի Ստամատապուլոսին և հորդորել հանձնել «Գյոթեբորգի» հետ հանդիպումը:

Անցած տարվա նոյեմբերին Դիկսոն Էտուխուն և ԱԻԿ-ի ևս մեկ խաղացող մեղավոր էին ճանաչվել կաշառք տալու մեջ: Նիգերիացի ֆուտբոլիստը խոշոր տուգանք է վճարել և խույս է տվել քրեական պատասխանատվությունից: Իսկ ահա Շվեդիայի ֆուտբոլի ֆեդերացիան ավելի խիստ պատիժ է կիրառել և մինչև 2025 թվականի ապրիլի 13-ը որակազրկել է նրան, որի ընթացքում նա իրավունք չունի զբաղվելու ֆուտբոլային որևէ գործունեությամբ: