Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+arsenal
A A
Սպորտ

Պաշտոնական. Լոնդոնի «Արսենալը» կրճատել է ֆուտբոլիստների աշխատավարձերը

Լոնդոնի «Արսենալ» ակումբը ստիպված կրճատել է ֆուտբոլիստների աշխատավարձերը: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Խոսքը գնում է 12,5 տոկոսի մասին: Այս տարի ֆուտբոլիստներն իրենց աշխատավարձերը կստանան կրճատված տարբերակով: Սակայն, եթե թիմը ընթացիկ առաջնության արդյունքներով մտնի չեմպիոնների լիգա, ապա ակումբը պարտավորվում է ոչ միայն վերադարձնել պահված գումարը, այլև պարգևատրել յուրաքանչյուր խաղացողին 100 հազարական ֆունտով:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը իրավաբանորեն Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստն է: Նա այժմ վարձավճարով հանդես է գալիս Հռոմի «Ռոմայում»: Իտալական ակումբը բանակցություններ է վարում հայ ֆուտբոլիստին գնելու համար, սակայն կողմերն առայժմ համաձայնության չեն եկել փոխհատուցման գումարի չափի հարցում: