Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+tenis
A A
Սպորտ

Պրոֆեսիոնալ թենիսիստները կմրցեն վիրտուալ թենիսում

Ապրիլի 27-30-ը տեղի կունենա վիտուալ թենիսի Madrid Open անվանումով մրցաշար: Այն կանցկացվի Tennis World Tour վիդեոխաղերի շրջանակում: Այդ մասին հայտնում է sportsfinding կայքը:

Թենիսիստներից մասնակցելու ցանկություն են հայտնել աշխարհի երկրորդ ռակետ Ռաֆայել Նադալը, Ալեքսանդր Զվերևը, Գաել Մոմֆիսը, Էնդի Մարեյը և ուրիշներ: Կանանցից հանդես կգան հայտնի թենիսիստուհիներ Անժելիկա Կերբերը, Կիկի Բերտենսը, Էլինա Սվիտոլինան, Քրիստինա Մլադենովիչը, Կառլա Սուարես Նավարան:

Սկզբում 16-ական մասնակիցները կբաժանվեն 4-ական խմբերի: Դրանցում առաջին երկու տեղերը գրաված մասնակիցները կմտնեն քառորդ եզրափակիչ:

Այդ մրցումներին զուգահեռ կանցկացվեն նաև վիրտուալ թենիսի բարեգործական մրցաշար, որից ստացած ողջ հասույթը կտրամադրվի կորոնավիրուսի դեմ պայքարին:

Մրցաշարի հանդիպումները կարելի է դիտել կանանց և տղամարդկանց պրոֆեսիոնալ թենիսի միության պաշտոնական կայքում: