Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+shtanga
A A
Սպորտ

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան 2021թ Տոկիոյում կայանալիք օլիմպիական ամառային  խաղերի որակավորման փուլի շրջանակում նախատեսել է երեքշաբաթյա ուսումնամարզական հավաք մասնակիցների համար։ Այդ մասին հայտնում է Բելառուսի ծանրամարտի ֆեդերացիան:

ԾՄՖ-ն մտադիր է օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած բոլոր ծանրորդներին հավաքել մեկ ճամբարում, որպեսզի բոլորը դոպինգ-թեսթավորում անցնեն:  

«Եթե Տոկիոյում ծանրոդների մոտ դոպինգ հայտնաբերվի, ապա հնարավոր է մարզաձևը ընդհանրապես դուրս բերվի օլիմպիական խաղերի ծրագրից», - նշված է ֆեդերացիայի հայտարարության մեջ: 

Ճամբարի գտնվելու վայրը դեռ հայտնի չէ: Բացի այդ միջազգային ֆեդերացիան այդ նախաձեռնությունը դեռ պետք է համաձայնեցնի միջազգային օլիմպիական կոմիտեի հետ։

Հիշեցնենք, որ վերջերս հրաժարական էր տվել ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի երկարատև նախագահ Թամաշ Այանը: Նոր նախագահի ընտրության օրը նույնպես որոշված չէ: