A
A
ՀՀ քաղաքացիները դեռ օդանավակայանում են․ Մոսկվայից առաջիկա օրերին թռիչք չի նախատեսվում
Աջակցիր «Ա1+»-ինՌուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունից հայտնում են․
«Հայտնում ենք, որ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հերթական անգամ տեսակապի միջոցով շփվել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող քաղաքացիների հետ։
Վ.Տողանյանը կոչ է արել 262 անձից կազմված և դեսպանությանը ներկայացված ցուցակում հստակեցնել գրանցված քաղաքացիների առաջնահերթությունը:
Դեսպանը հորդորել է նաև քաղաքացիներին չմնալ օդանավակայանի տարածքում և ընդունել հյուրատներ տեղափոխվելու առաջարկը՝ տեղեկացնելով նաև, որ առաջիկա 4 օրերին Մոսկվայից դեպի Երևան չվերթ չի նախատեսվում»։